(?)Բնութագրիր քեզ:
(!)Կամային ու համեստ մարդ եմ:
(?)Ազատ ժամանակ ի՞նչ ես անում:
(!)Հիմնականում երգեր եմ լսում:
(?)Քո սիրած երաժշտական ոճը:
(!)Պարային ոճի երաժշտություն եմ սիրում:
(?)Քո ուժեղ և թույլ կողմերը:
(!)Ուժեղ, որ կամային մարդ եմ: Թույլ երևի…շատ բարի եմ:
(?)Սիրելի ուտեստ:
(!)Մայրիկիս պատրասատծ ցանկացած ուտելիք:
(?)Որտե՞ղ ես լիովին հանգստանում:
(!)Իմ սենյակում:
(?)Քո ամենալավ գլորումը կամ հնարքը ո՞րն է եղել:
(!)2011-ի աշխարհի առաջնության ժամանակ, երբ մենամարտում էի կուբացի ըմբիշի դեմ:
(?)Քո ամենամոտ ընկերը:
(!)Շատ լավ ընկերներ ունեմ, անուն չէի ցանկանա ասել:
(?)Իսկ ի՞նչ է ընկերությունը քեզ համար:
(!)Հարստություն:
(?)Ի՞նչ չես երբեք անի:
(!)Երբեք փառամոլ չեմ դառնա:
(?)Ի՞նչը կարող է քեզ հավասարակշռությունից հանել:
(!)Սուտը և խաբեությունը:
(?)Դու դարձել ես ըմբիշ, որովհետև…
(!)Միշտ սիրել եմ այդ մարզաձևը:
(?)Ինձ թվում է, որ աշխարհում կան մարդիկ, ովքեր…
(!)Լավն են:
(?)Օլիմպիադա մեկնող մարզիկը մտածում է…
(!)Միայն հաղթանակի մասին:
(?)Եթե մի օր հանդիպեմ ոսկե ձկնիկի կխնդրեմ …
(!)Օլիմպիական մեդալ:





