(?)Բնութագրիր քեզ:
(!)Բարի և ամաչկոտ:
(?)Ի՞նչ սովորություններ ունես:
(!)Համացանցում եմ շատ ժամանակ անցկացնում:
(?)Քո ուժեղ և թույլ կողմերը:
(!)Թույլ կողմեր չունեմ, իսկ ուժեղն այն է, որ ֆիզիկապես ուժեղ եմ (ծիծաղում է):
(?)Ի՞նչ ֆիլմեր ես նախընտրում:
(!)Սարսափ ֆիլմեր:
(?)Խոհանոցում շա՞տ ես լինում և ի՞նչ ես սիրում պատրաստել:
(!)Շատ քիչ եմ լինում և հիմնականում պատրաստում եմ աղցաններ:
(?)Աղջիկները սովորաբար շատ են սիրում գնումներ կատարել, դու նման թուլություն ունե՞ս:
(!)Ես հիմնականում շատ եմ սիրում գնել ամառային զգեստներ և կոշիկներ, բայց ոչ բարձրակրունկ:
(?)Քո անմոռանալի ելույթը:
(!)2011 թվականի Եվրոպայի առաջնությունում:
(?)Քո սիրած մարզիկը:
(!)Աշխարհի չեմպիոն և 2008 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մարիա Աբակոմուվան է:
(?)Նետաձգությունից բացի քո ամենասիրած 3 մարզաձևերը:
(!)Հեռացատկ, բռնցքամարտ և ֆուտբոլ:
(?)Երազանքները դառնում են իրականություն, երբ …
(!)Կարողանում ես հաղթել:
(?)Ինչքան շատ ենք մենք օգնում մարդկանց, այնքան …
(!)Ավելի ենք քչացնում նրանց հոգսերը:
(?)Ես միշտ չէ, որ գիտեմ, թե …
(!)Ինչքան կնետեմ նիզակը:
(?)Առանց երևակայության մարդը…
(!)Անհետաքրքիր է:
(?)Պարտությունները հիշելով`…
(!)Միշտ տխրում եմ:





