AM
31 Հուլիս 2012 - 06:50 AMT

2,5 րոպե թաեքվոնդիստի հետ

(?)Թաեքվոնդոյի հետ կապված քո առաջին հիշողությունը:

(!)Առաջին հիշողությունը Սիդնեյի Օլիմպիական խաղերի հետ է կապված, ես այդ ժամանակ 13 տարեկան էի, շատ էի տպավորվել: Որոշել էի, որ ես էլ անպայման պետք է մասնակցեմ Օլիմպիադայի: 2000 թվականից է թաեքվանդոն համարվում Oլիմպիական մարզաձև:

(?)Քո ձեռագիրը գեղեցի՞կ է:

(!)Ոչ:

(?)Վերջին անգամ հասարակական տրանսպորտից ե՞րբ ես օգտվել:

(!)Չեմ հիշում:

(?)Ի՞նչ արժե այս օրերին ծիրանը:

(!)Ոչ այդքան թանկ:

(?)Սիրո՞ւմ ես չիփս ուտել:

(!)Այո:

(?)Ինչո՞ւ են մարդիկ փռշտալիս աչքերը փակում:

(!)Երևի փռշտում են դրա համար (ծիծաղում է):

(?)Ի՞նչն է քեզ ամենից շատ զարմացնում կանանց մեջ:

(!)Որ երբեմն ճիշտ չեն հասկանում:

(?)Ի՞նչ ընդհանրություններ ունեն հայերն ու անգլիացիները:

(!)Ընդհանրապես նման չեն:

(?)Քո սիրած հեռուստատեսային հաղորդումը:

(!)«Վիտամին ակումբը»:

(?)Ո՞վ է առաջին հայ Օլիմպիական չեմպիոնը:

(!)Հրանտ Շահինյանը:

(?)Ո՞ր Օլիմպիական խաղերում են հայ մարզիկները «նույն գույնի» մեդալներ նվաճել:

(!)Պեկինյան Օլիմպիադայում:

(?)Քո նախընտրած հանգստի տարբերակը:

(!)Սենյակում միայնակ լինել և քնել:

(?)Քո սիրած մուլտֆիլմը:

(!)«Թոմն ու Ջերին»:

(?)Հավանո՞ւմ ես մեր ոստիկանների նոր համազգեստը:

(!)Տեսել եմ, այդքան էլ վատը չէ:

(?)Երբեմն ես կարոտում եմ…

(!)Ընտանիքս:

(?)Երբ ես փոքր էի, երազում էի…

(!)Դառնալ Օլիմպիական չեմպիոն:

(?)Իմ անունը դրել են Արման, որովհետև…

(!)Մայրիկս է այդպես ցանկացել:

(?)Ես սիրում եմ գումար ծախսել…

(!)Որովհետև ծախսող եմ:

(?) Ինձ խենթացնում է, երբ …

(!)Ինչ որ մի բան իմ ուզածով չի լինում:

(?)Բոլորից համեղ պատրաստում են ….

(!)Մայրիկս ու կինս: