Լոնդոնի Օլիմպիական խաղերի ծանրամարտի 69 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանը չկարողացավ հաջող ելույթ ունենալ:
Հրում վարժությունում նա 2 անգամ մոտեցավ 177 կգ-ին, սակայն այն ոչ մի կերպ չտրվեց ծանրորդին: 3-րդ մոտեցումը, երբ ծանրաձողը կշռում էր 181 կգ, նույնպես անհաջող էր հայ մարզիկի համար: Միրզոյանը 0 ստացավ և լքեց Օլիմպիական խաղերն առանց մեդալի:
Պոկումում Միրզոյանը օգտագործել էր միայն մեկ մոտեցում և արձանագրել 148 կգ:
Օլիմպիական չեմպիոն դարձավ չինացի Քինգֆենգ Լին 344 կգ-ով, արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեցին ինդոնեզացի Տրիյատնո Տրիյատնոն ( 333 կգ) և ռումինացի Ռազվան Մարտինը (329 կգ):





