AM
1 Օգոստոս 2012 - 11:23 AMT

Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Բիլի օփենում կես միավորով են հետ մնում առաջատարից

Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո ունեն 6-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ռոմեն Էդուարից (Ֆրանսիա):

Մինչեւ մրցաշարի ավարտը մնում է երեք տուր:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո ունի 5 միավոր: Աղյուսակը վերջին տուրից առաջ 7 միավորով գլխավորում է գրոսմայստեր Աբհիջիթ Գուպտան (Հնդկաստան), տեղեկացնում է armchess.am: