AM
1 Օգոստոս 2012 - 13:40 AMT

Երևանում կանցկացվեն թենիսի պատանեկան միջազգային հինգ մրցաշարեր

Հայաստանի թենիսի ֆեդերացիան և թենիսի միջազգային ֆեդերացիայի հետ հուլիսի 30-ից Երևանի «Օրանժ թենիս» ակումբում կանցկացվի պատանեկան միջազգային հինգ մրցաշար: Առաջին անգամն է, որ Երևանում անցկացվում են իրար հաջորդող հինգ միջազգային մրցաշարեր:

Այս տարի մրցաշարերի մասնակիցների քանակն ու ներկայացվող երկրները աննախադեպ շատ են` 115 մասնակից 16 երկրներից: Հայաստան են ժամանել թենիսիստներ ԱՄՆ-ից, Քաթարից, Իտալիայից, Ավստրալիայից,Լեհաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Մրցաշարերի գլխավոր մրցավարն է Գրիգոր Դավթյանը:

«Օրանժ Գավաթում», որտեղ մրցում են մինչև 18 տարեկան տղաները, Արման Դանիելյանը հասել է քառորդ եզրափակիչ: