AM
2 Օգոստոս 2012 - 09:28 AMT

Ռազ Սարգսյանը K-1 մրցաշարում միավորներով հաղթել է ճապոնացի Մասակի Կինոյրիին

Հոլանդիայում բնակվող Ռազ Սարգսյանը Տոկիոյում կայացած K-1 մրցաշարի 64 կգ քաշային կարգի մենամարտում միավորներով հաղթանակ է տոնել K-1 աշխարհի չեմպիոն ճապոնացի Մասակի Կինոյրիի նկատմամբ: «Առաջին ռաունդում ես առավելություն ունեի մրցակցի նկատմամբ, երկրորդում նրան 2 անգամ նոկդաունի ենթարկեցի, իսկ երրորդում ես ինքս հայտնվեցի նոկդաունում: Շատ դժվար մենամարտ էր, բայց ես կարողացա հաղթել միավորներով»,- օգոստոսի 2-ին լրագրորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանը ներկայացնող մարզիկը:

Սարգսյանը K-1-ում անցկացրել է 33 մենամարտ, որոնցից 31-ում հաղթել է, մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի, մեկում էլ` զիջել: K-1 Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանի խոսքով, մասնագետները հենց Ռազ Սարգսյան- Մասակի Կինոյրի մենամարտն են ճանաչել լավագույնը: «Ռազը Հայաստանում կմնա 10 օր և կանցկացնի սեմինար հայ մարզիկների հետ: Այս տարի նա շատ հագեցած ծրագիր ունի, հոկտեմբերին Ճապոնիայում մենամարտելու է K-1 գործող չեմպիոնի հետ, նոյեմբերին Բրազիլիայում է գոտեմարտելու, իսկ դեկտեմբերին` Հոլանդիայում: Ինչպես նաև մոտ ժամանակներս նա Հոլանդիայում կբացի մասնագիտացված դպրոց»,- ասաց Ղուկասյանը: