AM
5 Օգոստոս 2012 - 11:41 AMT

Լոնդոն-2012. Նորայր Բախտամյանը չկարողացավ հաղթահարել 50 մ ատրճանակ ձևի որակավորման փուլը

Օգոստոսի 5-ին Օլիմպիական խաղերի 50 մ ատրճանակ ձևում կայացավ որակավորման փուլը: Հայաստանը ներկայացնող Նորայր Բախտամյանը հավաքել է 557 միավոր և զբաղեցրել 18-րդ տեղը:

Որակավորման առաջատարը 569 միավորով կորեացի Յանգ Չոին է: Հաջորդ փուլ են անցել լավագույն արդյունք ցույց տված 8 մարզիկներ:

Հուլիսի 28-ին նրան չի հաջողվել անցնել նաև 10 մ օդամղիչ ատրրճանակ ձևի եզրափակիչ փուլ:

Իսկ օգոստոսի 5-ին ելույթ են ունենալու նաև ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը (+ 75 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), նա 1/8 փուլում մրցելու է Ղրղզստանը ներկայացնող Դանիյար Կոբոնովի դեմ: