AM
7 Օգոստոս 2012 - 07:25 AMT

Վրաստանի Մ-14 տարեկանների հավաքականը Հանքավանում ընկերական խաղ կանցկացնի Հայաստանի հետ

Օգոստոսի 5-ից Վրաստանի ֆուտբոլի մինչև 14 տարեկանների հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Հանքավանի մարզաբազայում:

Վրացի պատանի ֆուտբոլիստները Հայաստանում կմարզվեն մինչև օգոստոսի 10-ը և այդ ընթացքում` օգոստոսի 7-ին և 9-ին, երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Հայաստանի նույն տարիքային հավաքականի հետ, որը կազմված կլինի «Փյունիկ» և «Բանանց» թիմերի սաներից:

Օգոստոսի 7-ին Հանքավանի մարզաբազայում տեղի կունենա այս հավաքականների առաջին հանդիպումը: Երկրորդ հանդիպումը Հանքավանում կկայանա օգոստոսի 9-ին, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը: