Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է օգոստոսի 10-ին մեկնարկող Հայաստանի երիտասարդական հավաքականի ուսումնամարզական հավաքի ծրագիրը:
Հայ ֆուտբոլիստները օգոստոսի 10-ին Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի բաց մարզում: Իսկ հաջորդ երկու օրերին թիմը կունենա միայն փակ մարզումներ:
Երիտասարդական հավաքականը Ուելս կմեկնի օգոստոսի 13-ին: Օգոստոսի 15-ին էլ Ռեքսեմ քաղաքի «Ռեյսքուրս Գրաունդ» մարզադաշտում կկայանա Ուելս-Հայաստան երիտասարդական հավաքականների ընտրական հանդիպումը:





