AM
10 Օգոստոս 2012 - 12:53 AMT

Օլիմպիական խաղեր. Միհրան Ջաբուրյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Օլիմպիական խաղերի 55 կգ քաշայինների պայքարում Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ տարավ Ամադոր Էսկոբար Բրանդոնի (Հոնդուրաս) նկատմամբ:

Առաջին մրցափուլում Ջաբուրյանը առավելության հասավ 6:3 հաշվով, երկրորդում էլ նրա առավելությունը հսկայական էր`6:0. 1/4 եզրափակչում Ջաբուրյանը մրցելու է Յումոտո Շինիչի (Ճապոնիա) հետ, որը ուժեղ է եղել Կիմ Ջինչեոլից (Կորեա):