Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը օդանավակայանում Հայաստանի Օլիմպիական պատվիրակության ժամանման ժամանակ նշեց, որ լոնդոնյան Օլիմպիադայում հաջողվել է բարելավել թիմային աշխատանքը:
«Շատ կարևոր էր, որ մենք կարողացանք փոխել մեդալի գույնը և հաջողվեց վերադառնալ արծաթե մեդալով: Սակայն կան մարզաձևեր, որ բացթողումներ եղան:Սեպտեմբերին ֆեդերացիաների հաշվետվության արդյունքում կանենք համապատասխան որոշումներ, որոնք ոմանց համար ցավալի կլինեն: Իհարկե, հաղթանակներով բոլորս ենք ուրախանում և հպարտանում, սակայն իրական քայլերով պետք է ապացուցենք, որ նման պարտություններ այլևս չեն լինի»,- ասաց Ռոստոմյանը:
Ըստ նախարարի, հայ մեդալակիրները ստանալու են խոստացված պարգևավճարները, որոնց մասին ամբողջ աշխարհը գիտի:





