Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու Պարալիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարալիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:
Երևանում Բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի:
Դեսպանատունը վերափոխել է իր պատի Գրաֆիտին և այն այժմ խորհրդանշում է Լոնդոնի Պարաօլիմիական խաղերը:
Դեսպանատունն այդպիսով մի քայլ է մարդկանց ներկայացնելու Պարալիմպիական խաղերի և հավասար հնարավորությունների գաղափարի կարևորությունը:
Մինչ Պարալիմպիական խաղերի սկիզբը դեսպանատունը կներկայանա նոր միջոցառումներով, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից:
Օլիմպիական խաղերը Լոնդոնում ավարտվել են օգոստոսի 12-ին: Պարալիմպիական խաղերը մեկնարկեու են օգոստոսի 29-ին և ավարտվելու սեպտեմբերի 9-ին:





