AM
23 Օգոստոս 2012 - 13:41 AMT

Հայաստանի Պարալիմպիական պատվիրակությունը Լոնդոն կմեկնի օգոստոսի 24-ին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը հանդիպել է Լոնդոնի Պարալիմպիական խաղերի Հայաստանի մարզիկների հետ:

Ասրյանը մարզիկներին մաղթել է մարտական ոգին և լավ արդյունքներ: Պարալիմպիկ խաղերին Հայաստանը կներկայացնեն ծանրորդ Գրետա Վարդանյանը և լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:

Հայաստանի վեց հոգուց բաղկացած պատվիրակությունը Լոնդոն կմեկնի օգոստոսի 24-ին: Հայաստանի ազգային պարալիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը նշել է, որ իրենք մեկնում են հաղթական տրամադրվածությամբ և մրցանակային արդյունքների ակնկալիքով:

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր համապատասխան որոշման մեջ, համաձայն որի սահմանվել են դրամական մրցանակներ օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկների, մարզիչների, բժիշկների և մարզական կազմակերպությունների համար: