AM
24 Օգոստոս 2012 - 15:38 AMT

Հայ թենիսիստները եզրափակչում են. վաղը մեկնարկում է Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշարի եզրափակիչը

Այսօր Օրանժ Թենիս ակումբում տեղի ունեցավ Ալեքսանդր Ծատուրյանի հուշամրցաշարի ( մինչև 14,16 տարեկան տղաների ու աղջիկների միջազգային մրցաշարի) զուգախաղերի եզրափակիչները:

Մինչև 16 տարեկան տղաների զուգախաղի եզրափակչում մեր հայրենակիցներ Բաղդասարյան Սուրեն-Ղազարյան Արտակ զույգը մրցում էր Վրաստանը ներկայացնող Իրակլի Մետրեվելի-Ալեքսանդր Բաքշի զույգի հետ: Վրացիները հաղթեցին 7:5, 3:6, 11:9 հաշվով:

Վաղը տեղի կունենան մրցաշարի անհատական խաղերի եզրափակիչները: Արդեն եզրափակչում են հայ պատանի թենիսիստներ. Մինչև 14 տարեկան աղջիկների եզրափակիչ` Զորանյան Լուսինե (Հայաստան )- Մակարովա Տատյանա (Ռուսաստան) Այնիտձինովա Գոզալ- Շեվչենկո Դարիա (Ղազախստան) Մինչև 14 տղաների եզրափակիչ` Եդիգարյան Դավիթ(Հայաստան ) – Բլոխին Ռոման (Ռուսաստան) Ռայնին Անատոլիյ-Սիրուս Ռեեգեն (Ուկրաինա) Խաղերը կսկսվեն վաղը` օգոստոսի 25-ին:

Այս մրցաշարին անմիջապես կհաջորդի Օգոստոսի 27- Սեպտեմբերի 1 , Արթուր Շիլաջյանի հուշամրցաշարը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Թենիսի Ֆեդերացիան և Միջազգային Թենիսի Ֆեդերացիան հուլիսի 30-ից Երևանում անցկացնում են միջազգային պատանեկան հինգ մրցումներ: Առաջին անգամ են Երևանում անցկացվում իրար հաջորդող հինգ միջազգային մրցաշարեր : Այս տարի մրցաշարերի մասնակիցների քանակն ու ներկայացվող երկրները աննախադեպ շատ են` 138 մասնակից 16 երկրներից: