Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հանդիպումները:
«Արարատ»ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտություն է կրել «Փյունիկից», իսկ տուրի կենտրոնական`«Ուլիս»- «Բանանց», հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2:2:
Մյուս երկու հանդիպումներում ևս գրանցվել է ոչ ոքի հաշիվ: «Միկան» և «Գանձասարը» խաղն ավարտել են գոլազուրկ ոչ ոքիով, իսկ «Շիրակ»-«Իմպուլս» հանդիպումը`1:1 հաշվով:
21 տուրից հետո մրցաշարային աղյուսակը 48 միավորով գլխավորում է «Միկան», «Շիրակը» 43 միավորով երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Իմպուլսը» 36 միավորով:





