AM
5 Սեպտեմբեր 2012 - 14:48 AMT

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական է տվել

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի արտահերթ նիստը, որի ընթացքում Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը և ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը հրաժարական են տվել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ծանրամարտի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Հրաժարականի պատճառը հայ մարզիկների վատ ելույթ էր Լոնդոնի Օլիմպիական խաղերում, որտեղ մեդալ նվաճել հաջողվել է միայն Հռիփսիմե Խուրշուդյանին (+ 75 կգ): Իսկ ծանրորդներ Առաքել Միրզոյանը (69 կգ), Արա Խաչատրյանը (85 կգ), և Մելինե Դալուզյանը (69 կգ) 0 միավոր են ստացել:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այսուհետ կգլխավորի ՀԱՕԿ –ի փոխնախագահ Արմեն Շահազիզյանը: