Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող խուլերի ըմբշամարտի աշխարհի 3-րդ առաջնությունում, որին մասնակցում են 19 երկրի ներկայացուցիչներ, հիանալի են հանդես եկել «Խուլերի hայկական սպորտային կոմիտեի» հասարակական կազմակերպության մարզիկները: 3 հայ հունա-հռոմեական ոճի ըմբիշներ նվաճել են մեդալներ:
55 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դարձել Սարգիս Սարգսյանը: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ են դարձել 60 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը և 84 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սպորտի և երիռասարդության հարցերով նախարարությունից:





