AM
6 Սեպտեմբեր 2012 - 17:26 AMT

Աննա Բադալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն «Թեթև ունիվերսալ մարտ» և «Ունիվերսալ մարտում» ձևերում

Ռուսաստանի Մեդին քաղաքում ավարտվեց «Ունիվերսալ մարտերի» 18- 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ գերազանց է ելույթ ունեցել Աննա Բադալյանը:

70 կգ քաշային կարգում հանդես եկող մարզուհին նախ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել «Թեթև ունիվերսալ մարտ» կարգում, ապա՝ «Ունիվերսալ մարտում»:

«Ունիվերսալ մարտը» մի քանի մարզաձևի համադրում է՝ արգելքների գոտու հաղթահարում, դանակի նետում, օդամղիչ ատրճանակից հրաձգություն և ձեռնամարտ:

Հայաստանի «Ունիվերսալ մարտերի» ֆեդերացիան գործում է երկրորդ տարին: Այն ստեղծվել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ և գործում է հայ սամբիստների բազայի վրա: