«Սեպտեմբերի 11-ին կայացած Բուլղարիա – Հայաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի ազգային հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից, ում հարվածել եմ գնդակով: Հուսով եմ` ՖԻՖԱ-ն հնարավորինս ըմբռնումով կմոտենա իմ պահվածքին, քանզի հասկանում և ընդունում եմ իմ սխալը»,- Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը:
Աշխարհի առաջնության ընտրական B խմբում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջել է Բուլղարիային: Հայաստանի հավաքականից ոչ սպորտային պահվածքի համար հեռացվել է Գևորգ Ղազարյանը: Նա միտումնավոր հարվածել է գնդակ մատակարարող երեխային: Կարմիր քարտ է ստացել նաև Մարկոս Պիզելլին:
Հանդիպման մրցավար Ստեֆան Շտուդերը ընդհանուր առմամաբ ցույց է տվել 11 դեղին և 3 կարմիր քարտ:





