Սեպտեմբերի 11-17-ը Հայաստանում` Հանքավանի մարզաբազայում և Երևանի ֆուտբոլի ակադեմիայում, ուսումնամարզական հավաք անցկացնող Ճապոնիայի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը երկու ստուգողական հանդիպում կանցկացնի Հայաստանի մինչև 16 և մինչև 17 տարեկանների հավաքականների հետ:
Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հետ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժամը 13:00-ին Հանքավանի մարզաբազայում, իսկ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ հանդիպումը` սեպտեմբերի 17-ին ժամը 16:00-ին` ֆուտբոլի ակադեմիայում:
Ճապոնիայի մինչև 16 տարեկանների հավաքականը Հայաստանում նախապատրաստվում է Իրանում կայանալիք մինչև 16 տարեկանների Ասիայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, ուր մեկնելու է սեպտեմբերի 18-ին:





