AM
18 Սեպտեմբեր 2012 - 09:54 AMT

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի ֆուտոբլի Մ-16 տարեկանների հավաքականը մեկնել է Թուրքմենստան

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի մինչև 16 տարեկանների ֆուտոլի հավաքականը մեկնել է Թուրքմենստան, որտեղ սեպտեմբերի 20-29-ը տեղի կունենա «Թուրքմենստանի նախագահի գավաթ» 18-րդ ավանդական մրցաշարը:

Հայաստանի հավաքականը ընդգրկվել է A խմբում, որտեղ կմրցի Թուրքմենստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հավաքականների հետ: Բ խմբում կպայքարեն Ուկրաինան, Ուզբեկստանը, Տաջիկստանը և Բելառուսը:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ`Սուրեն Ալոյան, Դավիթ Ազատյան, պաշտպաններ` Հակոբ Համբարձումյան, Սամվել Իգիթյան, Խաչատուր Թոփալյան, Միքայել Ալեքսանյան, Վահագն Հայրապետյան, Ստեփան Հարությունյան: Կիսապաշտպաններ`Սամվել Խաչիկյան, Հովհաննես Իլանգյոզյան, Հովհաննես Փանոսյան, Հայկ Գալստյան, Վլադիմիր Բաբայան, Էդգար Բարսեղյան, Գառնիկ Հովակիմյան, հարձակվողներ`Տիգրան Ղազարյան, Ռաֆայել Դարբինյան և Հովհաննես Պողոսյան: