AM
19 Սեպտեմբեր 2012 - 05:58 AMT

Տիգրան Ղարամյանը դարձել է Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացված օփենի հաղթող

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա), 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, առաջին տեղն է զբաղեցրել Շվեյցարիայի Լոզան քաղաքում անցկացված օփենում:

Նույնպիսի արդյունք են ցույց տվել գրոսմայստերներ Միխայիլ Ուլիբինը (Ռուսաստան) և Կրասիմիր Ռուսևը (Բուլղարիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջել են լրացուցիչ գործակիցներով: Մրցաշարին մասնակցում էին 89 շախմատիստներ, հաղորդում է armchess-ը: