AM
21 Սեպտեմբեր 2012 - 10:13 AMT

Երևանում կանցկացվի «Երևանից Սոչի-2014 ճանապարհին» խորագիրը կրող «FIS Leaders seminar»-ը

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ` դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան զարգացող դահուկային սպորտի ազգային ֆեդերացիաների առաջնորդների համար սեպտեմբերի 21-23-ը Երևանում կազմակերպում է «Երևանից Սոչի-2014 ճանապարհին» խորագիրը կրող 11-րդ «FIS Leaders seminar»-ը:

Դրան մասնակցելու են բերելու դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) նախագահ Ջիան Ֆրանկո Կասպերը, գլխավոր քարտուղար Սառա Լյուիսը, ինչպես նաև 21 պետությունների ազգային ֆեդերացիաների նախագահներ և գլխավոր քարտուղարներ: Սեմինարում ներառված թեմաներն են Օլիմպիական համերաշխություն ծրագրի օժանդակությունը « Սոչի-2014» նախապատրաստվող մարզիկներին, Օլիմպիական խաղերին որակավորումը, FIS-ի օգնություն և օժանդակություն ծրագրի ռազմավարությունը 2012-2013թթ. « Սոչի-2014» ստատուս քվոն:

Ձմեռային մարզաձևերում նման մասշտաբի սեմինար Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: