Երևանի «Միկան» երկրորդ անգամ իր պատմության մեջ նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը:
Սեպտեմբերի 24-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսի» և «Միկայի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել միմյանց դարպասները հանդիպման ոչ հիմնական 90 րոպեների, ոչ էլ լրացուցիչ ժամանակի ընթացքում:
11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ էին «Միկայի» ֆուտբոլիստները, որոնք հաղթել են 5:3 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:





