Տասնամյակների ընդմիջումից հետո Հայաստանի ջրագնդակի երիտասարդական հավաքականը վերջապես մրցանակային տեղ է գրավել միջազգային մրցաշարում:
Բաթումում անցկացված ջրագնդորդների պայաքարին մասնակցել են վեց թիմեր: Հայաստանի պատվիրակները հաղթել են հաջորդաբար տանտերերի և Քութաիսի ներկայացուցիչներին, այնուհետև 3 միավոր են վաստակել Ադրբեջանի հավաքականի հետ չկայացած խաղի շնորհիվ, քանի որ նրանք հրաժարվել են մրցել: Արդյունքում հայ մարզիկները զբաղեցրել են 3-րդ տեղը:
Անդրանիկ Դալլաքյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող , իսկ ամենակրտսեր մասնակցի համար սահմանված մրցանակը հանձնվել է Վահե Զաքարյանին, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները:





