Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում մասնակցել է շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարի: Նա 9 հնարավորից վաստակել է 6 միավոր և նվաճել երրորդ մրցանակը:
7 միավորով հաղթող է դարձել ՖԻԴԵ-ի վարպետ Օկսանա Գրիցաևան (Ուկրաինա), հաղորդում է armchess.am-ը:





