Ուկրաինայի առաջնության 10-րդ տուրում «Գովերլան», որտեղ հանդես է գալիս Արթուր Եդիգարյանը, հանդիպել է Դոնեցկի «Մետալուրգի» հետ:
«Մետալուրգի» կազմում խաղացել են Հայաստանի հավաքականի բոլոր 3 ներկայացուցիչները` Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը և Արթուր Եդիգարյանը:
Խաղն ավարտվել է 2:1 հաշվով` հօգուտ «Գովերլայի». «Մետալուրգի» միակ գոլի հեղինակ է դարձել Ղազարյանը:
Խաղից հետո հայ ֆուտբոլիստն ասել է, որ ուժեղագույն թիմը միշտ չէ, որ հաղթում է: «Կարծում եմ, որ մենք ցույց չտվեցինք այն ամենը, ինչի ընդունակ էինք: 11-մետրանոցից հետո, ես կարողացա հավասարեցնել հաշիվը և մենք կարող էինք հաղթել: Գոլային պահեր մենք շատ ունեինք: Ինձ մնում է միայն շնորհավորել «Գովրելային» հաղթանակի կապակցությամբ. նրանք ևս ջանում էին»,-Ղազարյանի խոսքը հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Նա խոստովանել է, որ «Կրիվբասի» հետ խաղից առաջ նրանք կկարողանան հավաքվել. «Մեզ մոտ պրոֆեսիոնալներ են և մենք պարտավոր ենք վերլուծել մեր բոլոր սխալները` մյուս խաղերում դրանք չկրկնելու համար»:





