AM
1 Հոկտեմբեր 2012 - 08:55 AMT

Ռոման Բերեզովսկի. ԲԿՄԱ-ի հետ խաղը լավագույնն էր, «Դինամո» վերադառնալուց հետո

Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին պրեմիեր լիգայի 10-րդ տուրում ԲԿՄԱ հանդեպ 2:0 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ իրենք պաշտպանական մարտավարություն էին ընտրել:

«Գուցե, մենք դեռ այդքան վառ չենք խաղում որպես առաջատար, սակայն այժմ կարևորն արդյունքն է: ԲԿՄԱ-ում հավաքվել են ուժեղ որակավորում ունեցող կիսապաշտպաններ, որոնք հիանալի գործակցում են միմյանց հետ, գրեթե փակ աչքերով զգում են միմյանց»,-Բերեզովսկու խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Դարպասապահը խոստովանել է, որ սա լավագույն խաղն էր, «Դինամո» վերադառնալուց հետո:

Ռուսաստանի առաջնությունում «Դինամոն» 9 միավորով 13-րդ տեղում է: