Հանգստյան օրերին կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները:
«Արարատը» սեփական հարկի տակ նվազագույն`1:0 հաշվով առավելության է հասել առաջնության առաջատար «Միկայի» նկատմամբ:
«Ուլիս»- «Շիրակ» հանդիպման ժամանակ էլ Գյումրու թիմի ֆուտբոլիստները երկու անպատասխան գնդակ են ուղարկել մրցակցի դարպասը:
Գոլառատ է ստացվել «Իմպուլս»- «Փյունիկ» խաղը, որն ավարտվել է 2:4 հաշվով հօգուտ «Փյունիկի»:
Իսկ ահա «Բանանց»- «Գանձասար» հանդիպման ժամանակ այդպես էլ հաշիվը չի բացվել` 0:0:
«Միկան» 52 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, «Շիրակը» 49-րդ տեղում է:





