Նոյեմբերի 14-ին Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի բեմում տեղի կունենա «Հույսի կամուրջ» ՀԿ-ի թատերախմբի «Պատրաստվիր թռիչքի» ներկայացումը:
Այսպես «Հույսի կամուրջը» կսկսի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի միջոցառումների շարքը, որը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը:
Թատերախմբի դերասանները հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երեխաներն ու պատանիներն են, ովքեր կներկայացնեն իրական դեպքերի հիման վրա բեմադրված պատմություն:





