AM
22 Նոյեմբեր 2012 - 08:01 AMT

Հայաստանում առաջին անգամ թողարկվելու է բարեգործական բանկային քարտ

Հայաստանի մանկատների երեխաներին օժանդակող ծրագրերի ֆինանսավորման նպատակով միջոցներ հավաքագրելու համար Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և Visa ընկերությունը թողարկում են Հայաստանում առաջին բարեգործական քարտը:

Բարեգործական քարտը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ ջանքերի և շոշափելի ֆինանսական ծախսերի իրականացնել կանոնավոր նվիրատվություններ:

Բարեգործական ծրագրի ընթացքում Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին փոխանցում է Visa քարտով կատարված բոլոր վճարային գործարքների գումարի 0.3%-ը, ինչպես նաև քարտի սպասարկման վարձի 50%-ը: Այս գումարները կվճարվեն բանկի սեփական միջոցներից: Քարտապանները, ցանկության դեպքում, հնարավորություն կունենան կատարել հավելյալ ամենամսյա նվիրատվություններ` քարտի պատվիրման ժամանակ իրենց կողմից սահմանված չափով:

Նվիրաբերված միջոցները կուղղվեն այն ծրագրերին, որոնք կստանան քարտապանների ձայների մեծամասնությունը: