AM
4 Դեկտեմբեր 2012 - 07:07 AMT

Հոլիվուդում անցկացվելու է MMA պրոֆեսիոնալ երեկո` 12 հայ մարզիկների մասնակցությամբ

Դեկտեմբերի 22-ին Հոլիվուդում անցկացվելու է MMA պրոֆեսիոնալ երեկո, որը կազմակերպելու է Ջորջ Ջեյ Բաստմաջյանը:

Երեկոյի ժամանակ ելույթ են ունենալու 12 հայ մարզիկներ: Նրանց թվում է Գաբրիել Տոլմաջյանը, որը Երևանում անցկացրած 6 ռաունդանոց մենամարտում միավորներով առավելության է հասել Եվգենի Ֆյոդորովի (Լատվիա) նկատմամբ: Մենամարտեր են անցկացնելու նաև Էդմոն Թարվերդյանը, Արա Մուրադյանը, Ջորջ Կարախանյանը, Սևակ Մագաքյանը և այլոք:

Որպես հատուկ հյուր հանդես է գալու Ռոնդա Ռոուսին (ԱՄՆ):