Մակեդոնիայի լավագույն խումբ «Tavitjan Brothers»-ն արժանացել է «ՄԱՐՍ» ամենամյա պաշտոնական մրցանակին: Բացի այդ, Տավիտյան եղբայրները Մակեդոնիայի երաժիշտների միության կողմից «Մակեդոնայի երաժշտության դեսպաններ» տիտղոսին են արժանացել հաջող ստեղծագործական գործունեության, իրենց երկրի երաժշտությունը քարոզելու և վառ արտիստիզմի համար, հաղորդում է armenianjazz.am-ը:
Տավիտյան եղբայրները` Դիրանը և Գարոն, Մակեդոնիայի լավագույն ջազ երաժիշտներն են: Բայց բացի ջազից, նրանք հաջող կերպով աշխատում են ռոք և փոփ երաժշտական ոճում: Այսպես, մի քանի անգամ հենց Դիրանն է հեղինակել «Եվրատեսիլի» մակեդոնյան մասնակիցների երգերը:
Խումբը ձայնագրել է մի քանի ալբոմ, իսկ դրա հետ մեկտեղ եղբայրներից յուրաքանչյուրն ունի իր սեփական նախագծերը:





