AM
6 Դեկտեմբեր 2012 - 14:52 AMT

Արտիստներին կոչումներ շնորհելու հայկական ֆենոմենը

Հայաստանի Հանրապետության նախագահն ամեն տարի վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհում թատրոնի, երաժշտության, կինոյի ոլորտի ներկայացուցիչներին բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար: Ովքե՞ ր են մեր վաստակավոր արտիստները, քանիսի՞ն ենք ճանաչում և ամենակարևորը` համարում վաստակավոր ու ովքե՞ր չունեն ոչ մի կոչում: Մի քանի անուն՝ առանց մեկնաբանության:

ՀՀ վաստակավոր արտիստներ

Կամո Սեյրանյան – դուդուկահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս

Ռադիկ Գաբրիելյան –էստրադային երգիչ

Արման Հովհաննիսյան – ռաբիս երգիչ

Թաթա Սիմոնյան – ռաբիս երգիչ

Հայկո – էստրադային երգիչ

Ալլա Լևոնյան – էստրադային երգչուհի

Արման Ղազարյան – Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասան: Դերասան Աշոտ Ղազարյանի որդին:

Ալլա Վարդանյան – Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, հայ ունկնդրին հայտնի է հեռուստասերիալներից:

Անձիք, ովքեր չունեն ոչ մի կոչում

Արաքս Մանսուրյան – երգչուհի

Արթուր Մեսչյան – երգիչ

Ռուբեն Հախվերդյան – երգիչ

Վահան Արծրունի – երգիչ

Արմինե Գրիգորյան – դաշնակահարուհի, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր, «Roma-2003» դաշնակահարների մրցույթի դափնեկիր, ուր նաև ստացել է Հռոմի Դեպուտատների պալատի հատուկ մրցանակ և շքանշան:

Ալլա Թումանյան – դերասանուհի, նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմերում` «Տղամարդիկ», «Երջանկության մեխանիկա», «Մխիթար Սպարապետ», «Պետք է սիրել», «Քաոս», «Հույսի աստղեր», «Խնձորի այգի», «Օտար խաղեր», «Դեղատան խաչմերուկում» և այլն: 25 տարի խաղացել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Նշենք, որ մեր ներկայացրած ցանկն ամբողջական չէ: Երկու բաժիններում էլ կարելի է ավելացնել անուններ: Նրանց մեջ, անխոս, կան մշակույթի իսկական երախտավորներ և հակառակը: Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ: