Հայաստանը 2012 թվականին միացել է ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին, որի 10 օրերի ընթացքում (դեկտեմբերի 21-31-ը) երկրի ամբողջ տարծքում կցուցադրվեն 1000-ից ավելի ֆրանսիական անիմացիոն, խաղարկային, վավերագրական կարճ` մինչև 59 րոպե տևողությամբ ֆիլմեր: Այս մասին հայտնում է Ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում իրականացվող այս յուրօրինակ կինոակցիան ևս մեկ հնարավորություն է ընձեռում հայ հանդիսատեսին ծանոթանալու ֆրանսիական կինոյին: Ակցիային անցյալ տարի արդեն միացել են 12 երկիր, իսկ այս տարի դրանց թիվն արդեն 40 է: Երևանում, ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ընտրված յոթ վայրերում (Երևանի կինոյի և թատրոնի պետական իստիտուտ, Սլավոնական համալսարան, Նարեկացի արվեստի կենտրոն, Նաիրի կինոթատրոն, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպություն, ATV և Հ1 հեռուստատեսությունները) կցուցադրվեն ֆրանսիական ֆիլմեր: Ֆրանսիական կողմից ներկայացված 187 ֆիլմից ցուցադրության համար ընտրվել է 70-ը: Յուրաքանչյուր կազմակերպություն, արդեն ընտրված 70 ֆիլմից կկազմի իր կինոծրագիրը: Կինոցուցադրումները կսկսվեն դեկտեմբերի 21-ից և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 31-ը:





