AM
17 Դեկտեմբեր 2012 - 08:09 AMT

Բռնցքամարտի ԵԱ. Հայաստանի հավաքականի երեք անդամներ անցել են կիսաեզրափակիչ

Կալինինգրադում բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր կկայանան կիսաեզրափակիչ մենամարտերը:

Հայաստանի հավաքականի անդամներից կիսաեզրափակիչ են դուրս եկել երեք բռնցքամարտիկներ:

Մինչև 49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը կհանդիպի Վասիլի Եգորովի հետ (Ռուսաստան):

Նարեկ Աբգարյանի (52ք/կ) մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Վետկինը:

Իսկ մինչև 56 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը կպայքարի Ջավիդ Չալաբիևի (Ադրբեջան) հետ:

Հայաստանի հավաքականն առնվազն ունի 3 բրոնզե մեդալներ: ԵԱ եզրափակիչ մենամարտերը կկայանան դեկտեմբերի 18-ին: