AM
22 Մարտ 2013 - 10:52 AMT

Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել АТР Մայամիի մրցաշարից

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը АТР Մայամիի մրցաշարում անհաջող է մեկնարկել: Առաջին իսկ հանդիպմանը նա երեք սեթում զիջել է Յարկկո Նիեմինենին (Ֆինլանդիա):

Թենիսիստները խաղացել են 1 ժամ 49 րոպե և Նիեմինենը հաղթել է 2:6, 6:4, 6:3 հաշվով:

Այս մրցաշարին Նալբանդյանը մասնակցում է արդեն 12 անգամ, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 4,330,625 դոլար:

Հաջորդ մրցաշարը ՆԱլբանդյանի համար կլինի Դևիսի գավաթը, որտեղ Արգենտինայի հավաքականը կխաղա Ֆրանսիայի հետ: