AM
23 Մարտ 2013 - 12:35 AMT

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և մտավ ԵԱ կիսաեզրափակիչ

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (96 կգ) դուրս է եկել Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:

1/4 եզրափակչում նա առավելության է հասել թուրք Չենկ Յիլդեմի նկատմամբ: Հայ ըմբիշը երկու մրցափուլերում հաղթել է 2:0, 2:0 հաշվով:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցելու է Ադրբեջանը ներկայացնող Շալվա Գադաբաձեի հետ:

Մինչ կիսաեզրափակիչ հասնելը հայ մարզիկը ուժեղ է եղել Կարլ Սքոտից (Շվեյցարիա) և Սոսո Ջաբիձեից (Վրաստան):