Հայտնի է երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի հակառակորդի անունը: Նա մեքսիկացի Խավիեր Գալոն է:
Դարչինյանը, որը վերջերս է պայմանագիր կնքել Top Rank փրոմոութերական ընկերության հետ, ռինգ դուրս կգա մայիսի 11-ին: Նա 10-ռաունդանոց մենամարտ կանցկացնի, հայտնում է fightnews.com-ը:
«Վիկը միշտ լավ մենամարտ է ցուցադրում շնորհիվ իր ագրեսիվ մարտավարության: Մենք անհամբեր սպասում ենք, թե երբ նա կցուցադրի իր աշխատանքը»,-ասել է Top Rank –ի նախագահ Թոդ Դեբեֆը:





