AM
26 Ապրիլ 2013 - 08:07 AMT

Հերթական խոսակցությունները Մխիթարյանի տրանսֆերի շուրջ. Հիմա նրան «Լիվերպուլ» են ուղարկում

«Շախտյորի» և Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է անգլիական «Լիվերպուլի» հետաքրքրությունների շրջանակում, պնդում է Calciomercato-ն:

Նշվում է, որ «կարմիրները» քննարկում են նրա թեկնածությունը որպես Լուիս Սուարեսին փոխարինող: Մխիթարյանի տրանսֆերի գումարը, որը պայմանագիր է կնքել Եվրոպայի ամենահայտնի գործակալ Մինո Ռայոլայի հետ, կարող է կազմել 40 մլն ֆունտ ստերլինգ:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը «Շախտյորի» կազմում մասնակցել է 35 խաղի, 24 գոլ է խփել և 9 արդյունավետ փոխանցում կատարել: