Ինչպես հայտնի է, Դոնեցկի «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ըստ ամենայնի այս ամռանը կլքի ալումբը:
Մխիթարյանը, որն իր ակումբում տարեկան վաստակում է մեկ միլիոն եվրո, պահանջել է, որ տարեկան ստանա 2,5 մլն: Սակայն «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտարարել է, որ սա ոչ ռեալ է, տեղեկացնում է champion.com.ua:
Չի բացառվում, որ «հանքափորները» մրցաշրջանի ավարտին վերանայեն Մխիթարյանի պայմանագիրը, որի ծառայություններով հետաքրքրված են մի շարք այլ եվրոպական ակումբներ:





