AM
24 Հունիս 2013 - 10:52 AMT

«Շիրակ»-ը Չեմպիոնների Լիգայի առաջին փուլում ուժերը կչափի Սան Մարինոյի «Տրե Պենեի» հետ

ՈՒԵՖԱ-ի Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների Լիգայի գալիք 2013-2014 մրցաշրջանի խաղարկության որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանն այդ մրցաշարում այս տարի ներկայացնում է Գյումրիի «Շիրակը»: Վերջինս որակավորման առաջին փուլում ուժերը չափելու է Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ:

Հաջորդ փուլ դուրս գալու դեպքում «Շիրակի» մրցակիցը կլինի Սերբիայի չեմպիոն «Պարտիզանը»: Նշենք, որ առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 2-3-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 9-10-ին: