AM
25 Հունիս 2013 - 08:35 AMT

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն մասնակցել է «Դիջիթեք» ամենամյա բիզնես ֆորումին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ –ն մասնակցել է «Դիջիթեք» վեցերորոդ ամենամյա բիզնես ֆորումին: «Մեզ համար մասնակցությունը այս բիզնես ֆորումին հնարավորություն է առաջարկելու մեր հանրապետության բանկային համակարգի համար եզակի ծառայություններ, իսկ ավելի կոնկրետ` ինտերնետում էլէկտրոնային վճարումների ընդունման ծառայությունը»,-ասաց բացման արարողության ժամանակ«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

«Առէկսիմբանկը առաջին հայկական բանկն է, որը սերտիֆիկացվել է VISA ընկերության կողմից ինտերնետ-էքվայրինգ իրականացնելու համար: Հայկական շուկայում նման ծառայության բացակայությունը երկար ժամանակ համարվում էր ինտերնետ առևտրի զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Հիմա իրավիճակը հիմնովին փոխվում է: Սկսած 2013թ-ից ինտերնետ խանութների քանակը կտրուկ աճել է: Մենք միջինում միացնում ենք տվյալ ծառայությանը երկու կազմակերպություն` մեկ ամսվա ընթացքում: Ինչպես նշվեց, այսօր մենք միակ բանկն ենք Հայաստանում, որը սպասարկում է էլեկտրոնային վճարումներ, այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է այդ ծառայության հնարավորությունների մասին տեղեկատվությունը հասցնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի: “Դիջիթեք” բիզնես ֆորումի հարթակը հիանալի հնարավորություն է դրա համար: Բացի էլէկտրոնային առևտրի ծառայությունից, մենք ներկայացրեցինք ֆորումի մասնակիցներին մեր բանկի VISA BUSINESS վճարային քարտի նոր հնարավորությունների մասին` առաջարկելով կազմակերպություններին և ընկերություններին շահավետ սպասարկման պայմաններ` կորպորատիվ քարտերի միջոցով: Ֆորումի շրջանակներում մեր տաղավար այցելեցին ոչ ընդհանուր մասնակիցները, այլև` պետական կառույցների, Կենտրոնական Բանկի և Հայաստանի կառավարության ներկայացուցիչներ: Եվ դա զարմանալի չէ, քանի որ էլեկտրոնային առևտուրն ինչ-որ իմաստով հանդիսաում է երկրի տնտեսության զարգացման արտացոլումը և, եթե մենք լինենք հաջողակ այս ոլորտում, կկարողանանք ապագայում ակնկալել լուրջ տնտեսական առաջընթաց»,-վերջում շեշտեց Ալեքսանդր Հակոբյանը:

Հիշեցնենք որ 2000թ-ին ՀՀ կառավարությունը հայտարարեց ՏՏ ոլորտը առաջնային` Երկրի տնտեսության համար: Այսօրվա դրությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գործում է մոտ 350 կազմակերպություն, որոնցում աշխատում են շուրջ 10.000 աշխատակիցներ: “Դիջիթեք” Բիզնես ֆորումը կազմակերպվել է տեղեկատվական և կոմունիկացիոն տեխնոլոգիաների ներդնումը խթանելու նպատակով` ՀՀ տնտեսության տարբեր բնագավառների արդիականացման համար: