AM
19 Հուլիս 2013 - 07:36 AMT

Վարչապետը շնորհավորել է Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-ամյակի առթիվ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ շնորհավորել է անվանի դրամատուրգ Պերճ Զեյթունցյանին ծննդյան 75-րդ հոբելյանի առթիվ, մաղթել արձակագրին քաջառողջություն և երկար տարիների կյանք:

Ծննդյան 75-ամյակի առթիվ և գրականության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: