Լողորդ Խաչիկ Փլավչյանն այսօր մեկնարկել է աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենում Բարսելոնայում: Նախնական լողահերթում 100 մ թիկնալողում Փլավչյանը ցույց է տվել 59,79 արդյունք և գրավել 42-րդ տեղը: Նա չի կարողացել դուրս գալ առաջնության կիսաեզրափակիչ: Հաջորդ փուլ են անցել 16 լողորդներ:
Օգոստոսի 3-ին Փլավչյանը ելույթ կունենա 50 մ թիկնալողում:
Բարսելոնայում 50 և 100 մ ազատ ոճում հանդես կգան Մոնիկա Վասիլյանն ու Վահան Մխիթարյանը: Մխիթարյանը հանդես կգա հուլիսի 31-ին և օգոստոսի 2-ին, իսկ Վասիլյանը` օգոստոսի 1-ին և 3-ին:





