AM
22 Օգոստոս 2013 - 08:58 AMT

Հենրիխ Մխիթարյան. Ես գոլեր կխփեմ, այդ դեպքում իմ ազգանունը հաստատ բոլորը կհիշեն

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մտադիր չէ գերմանացիներին հարմարվելու համար փոխել իր անունն ու ազգանունը:

Հայտնի է, որ գերմանացի լրագրողները, մեկնաբաններն ու փորձագետները շատ դժվարությամբ են արտասանում ֆուտբոլիստի ազգանունը և արտաբերում են մոտավորապես այսպես՝ «Մի-քհի-թար-յան»:

«Ես օտար երկիր եմ եկել և հարգում եմ նրա օրենքներն ու սովորույթները, սակայն, ես ուզում եմ, որ հարգեն նաև իր սերը հայրենիքիս և իմ ծագման հանդեպ: Ես ոչ ոքի չեմ հարմարվելու և ոչինչ չեմ փոխելու: Ես գոլեր կխփեմ, այդ դեպքում իմ ազգանունը հաստատ բոլորը կհիշեն»,-մեջբերում է հայ ֆուտբոլիստի խոսքը գերմանական մամուլը: