Գյումրիում տեղակայված թիվ 34/54 ընտրատեղամասում վատթարացել է դիտորդներից մեկի առողջական վիճակը Նրան տեղափոխել են տեղափոխել Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, հայտնում է «Հայկական ժամանակը»:
Տեղեկությունը հաստատել է «Գյումրու» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը՝ հավելով, որ տղամարդը մահացել է ինֆարկտից. նա 51-ամյա Գուրգեն Կոստանյանն է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ ժամը 15:10-ի սահմաններում ոստիկանության ծառայողն է ահազանգել, որ տղամարդ է վատացել, որին շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրու» բժշկական կենտրոն: Իսկ ժամը 16:25-ին արդեն բժշկական կենտորնից ահազանգել են ոստիկանություն, որ տղամարդը մահացել է:
Գյումրիի ավագանու ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 27.6%-ը կամ 34776 ընտրող՝ 125983-ից:
Գյումրիում իշխանության համար պայքարում է 11 կուսակցություն և դաշինք, Վանաձորում՝ 8:





