AM
9 Դեկտեմբեր 2016 - 10:18 AMT

Երիտասարդ գիտնականների եվրասիական համաժողովը 2018-ին կանցնի Հայաստանում

Երիտասարդ գիտնականների III եվրասիական համաժողովը 2018-ին կանցնի Հայաստանում: Այդ մասին ասվում է Բելառուսի ԳԱԱ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Համաժողովի ձևաչափը զգալիորեն տարբերվում է ավանդական գիտական խորհրդաժողովներից: Համաժողովի ուշադրության կենտրոնում են գիտական բեկումներ, նորարարական նախագծերն ու սոցիալ-տնտեսական դինամիկան ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացների զարգացման համատեքստում:

Ներկայացված նախագծերը միջոլորտային բնույթ են կրում, ունեն հստակ կիրառական ուղղվածություն և կատարված են ԵՏՄ առնվազն 2 երկրի հեղինակային թիմերի կողմից:

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ) մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ից։ Այն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Ծրագրի տարեկան բյուջեն 200 միլիոն դրամ է։