AM
1 Դեկտեմբեր 2025 - 07:58 AMT

ՀՀ–ն առաջին անգամ մեդալ է նվաճել կարատեի աշխարհի առաջնությունում

Հայաստանը կարատեի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի 27-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 21-ամյա Սուրեն Հարությունյանը 75 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Նա 2։0 հաշվով առավելության է հասել ԱՄՆ ներկայացուցիչ Սքոթ Թոմասի նկատմամբ: